Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեի խնդրագիրը 4 մլն ստորագրություն է հավաքել

Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվեի խնդրագիրը 4 մլն ստորագրություն է հավաքել
29.06.2016 | 23:02

Ավելի քան 4 մլն մարդ ստորագրել է խնդրագիր, որը կոչ է անում վերանայել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի արդյունքները: Խնդրագիրը հրապարակված է Բրիտանիայի խորհրդարանի կայքում: Քննարկման համար պետք է հավաքվեր առնվազն 100 000 ստորագրություն: Կառավարությունը մտադիր է փաստաթղթին պատասխանը հրապարակել 5 օր անց: Այդ ժամանակ կսահմանվի խորհրդարանում խնդրագրի քննարկման ամսաթիվը:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում կիրառել կանոն, որի համաձայն՝ եթե ԵՄ-ից դուրս գալուն կողմ կամ դեմ քվեարկածների թիվը կազմել է 60 %-ից պակաս 75 %-ից ցածր մասնակցության դեպքում, պետք է ևս մեկ քվեարկություն անցկացվի»,- ասվում է խնդրագրում: Ավելի վաղ change.org կայքում հրապարակվել էր խնդրագիր Լոնդոնը Մեծ Բրիտանիայից անկախ ճանաչելու և քաղաքը ԵՄ-ին միացնելու խնդրանքով՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին և հավաքվել է 150 000 ստորագրություն:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ